«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել. նախագահությունից ներկա էր միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է ՌԴ, իսկ մյուս փոխնախագահներն ավելի վաղ էին գտնվում գործուղման մեջ: Եվ այսօրվա նիստը վարելու խնդիր էր առաջացել, որի պատճառով էլ Ալեն Սիմոնյանը հետ էր դարձել գործուղումից, իսկ Վահե Էնֆիաջյանն ու մյուսները շարունակում են մնալ այնտեղ:
Եվ եթե փոխնախագահի եւ նախագահի` արտերկրում գտնվելու բուն պատճառը գործուղումն է, ապա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միայն շաբաթվա վերջ Ճապոնիայից կվերադառնա Հայաստան: Բանն այն է, որ Լ. Նազարյանը գործուղման մեջ գտնվելով հիվանդացել է ու չի կարողացել վերադառնալ Հայաստան: Երեկ Լենա Նազարյանի ամուսինը` ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Լ. Նազարյանի վիճակն արդեն լավ է ու մինչու շաբաթվա վերջ կլինի Հայաստանում»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում