ուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ բաղկացած վառելիքով բեռնված գլանատակառներից:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ վառվում են Բագրատաշենից Գյումրի ուղևորվող 55 տոննա տարողությամբ բենզինի 7 շարժակազմ:
Բեռնատար գնացքը բաղկացած է եղել 29-ը շարժակազմից, որից 7-ը՝ բենզինի վառելիքով բեռնված, 10-ը՝ հանքաձյութով, 4 գլանատակառներ բեռնված են եղել ցորենով, մեկը՝ ալյումինի շինանյութով:
Գիշերային ծանր պայմաններում, հնարավոր պայթյունի վտանգը արհամարհելով, հրշեջ-փրկարարները կարողացել են ժամը 06:31-ին մեկուսացնել հրդեհը:
Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 9-ը մարտական հաշվարկ՝ 52 հրշեջ-փրկարարներով:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին օգնության շտապող մարտական հաշվարկի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մ գլորվել ձորը:
Հրշեջ-փրկարարներ Ա.Ս.-ն (ծնված 1986 թ.) և Ս.Ա.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Ժամը 10:10-ին հրդեհը մարվել է:
Երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն: