Սեպտեմբերի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին

Ժամը 12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և փոխտնօրեն Խորեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը:

ԹԵՄԱ- Կներկայացվեն սեպտեմբերի 28-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում նախատեսվող «Գրչագրությունը Ամբերդում» միջոցառման, նաև՝ սեպտեմբերի 29-ին ««Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կայանալիք «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառումները։

***

Ժամը 13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Սեպտեմբրֆեստ» մրգօղու փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանի, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Կողբը պատրաստվում է մրգօղու (քաշած արաղի) «Սեպտեմբրֆեստ» փառատոնին, որը կկայանա սեպտեմբերի 28-ին:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 12:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ. պատասխանատվության քրեականացման անհրաժեշտությունը» թեմայով:

Բանախոսներ են.

ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ, Արդարադատության նախարարության Ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության պետ

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ, փաստաբան

***

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը:

ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը. հայաստանյան և արցախյան քաղաքական զարգացումները:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:

Թեման՝ Անկախության օրվա համերգային ծրագրում տեղ գտած՝ մեծ աղմուկ հանած բեմադրություն, բալետային արվեստն այսօր Հայաստանում:




Լրահոս