ՖՈՏՈ. Մարալիկի ծննդատունը փակվում է. ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր առավոտից լարված  իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Կաթվածահար է եղել Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցի երթևեկությունը: Ակցիայի մասնակիցները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, թե ճանապարհը փակելու պատճառն այսօր իրենց հայտնած որոշումն է, թե  կառավարությունը որոշել է փակել ծննդատունը եւ հայտարարել են, որ այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից:

Մենք տեղեկացանք, որ ակցիայի վայր է ժամանել նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, սակայն ակցիայի մասնակիցները նրան խնդրել են ակցիայի վայր հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Ակցիայի մասնակիցները պնդում են, թե հիվանդանոցը բարվոք վիճակում է եւ փակելու անհրաժեշտություն չկա:




Լրահոս