«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ԹԵՐԹԻ 2945 ՀԱՄԱՐԸ

ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼ

Արցախի Հանրապետությունում «մեկօրյա պատերազմի» ընթացքում անհետ կորած 21 անձանց հարազատները կարծում են, որ նրանք կարող են գտնվել ադրբեջանական գերության մեջ։   Խոսքը Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում ողջ հայ բնակչության վտարման մասին է։ Այդ ողբերգական օրերին Ստեփանակերտի մոտակաւքում տեղի ունեցավ նաեւ բենզինի պահեստի պայթյուն՝ խլելով բազմաթիվ կյանքեր։ Մինչեւ այժմ երկու տասնյակ մարդկանց մարմիններ չեն գտնվել եւ չեն նույնականացվել։ Զոհվածների եւ անհետ կորածների հարազաներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում  կառավարության շենքի առջեւ։ Զոհվածների հարազատները պահանջում են իրականացնել ներկայում օկուպացված՝ Լեռնային Ղարաբաղում թաղվածների մնացորդների վերաթաղում Հայաստանի տարածքում։ Անհետ կորածների հարազատները իշխանություններից պահանջում են զբաղվել իրենց հարազատների ճակատագրով։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություն կա, որ բենզինի պահեստի պայթյունի տեղում աշխատել են ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչները։ Ինչպես հավաստիացնում են անհետ կորածների հարազատները` պայթյունի տեղում գտնված բջջային հեռախոսները եւ փաստաթղթերը չեն պատկանել անհետ կորածներին։ Ավելին` հոկտեմբերին անհետ կորածներից մեկը զանգահարել է ընկերուհուն։ Այս տեղեկությունը հանձնվել է ԱԱԾ, սակայն այդ ժամանակվանից ի վեր պաշտոնական աղբյուրներից հարազատները ոչ մի տեղեկություն չեն ստացել։ Նրանք կարծում են, որ իրենց մերձավորները կարող էին ողջ մնացած լինել եւ այժմ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Մարդիկ չեն պատրաստվում հեռանալ՝ պահանջելով, որ իրենց մոտ գան կառավարության ներկայացուցիչները եւ տեղեկացնեն, թե ով է զբաղվելու այդ հարցով եւ ինչ է արվում։ Ակցիան շարունակվել է ավելի քան մեկ ժամ, սակայն ոչ ոք կառավարությունից չի բարեհաճել գոնե իջնել վշտից կորացած մարդկանց մոտ։ Նշենք, որ երեկ պատերազմի ժամանակ զոհվածների եւ անհետ կորածների հարազատները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ներկայիս իշխանությանը գտնել իրենց հարազատներին, զբաղվել որոնման հարցերով։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այնքան մնալ կառավարության շենքի դիմաց, մինչեւ իրենց որեւէ մեկը կառավարությունից մոտենա եւ արձագանքի։       ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԿԱՊԵՐ Ինչպես միշտ հաճելի էր հանդիպել իմ գործընկեր Հաջա Լաբիբի հետ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Տեղի ունեցավ հետաքրքիր զրույց` հայ-բելգիական կապերի եւ ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության հետագա ամրապնդման ուղիների վերաբերյալ: Մենք գնահատում ենք այն, …