«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ԹԵՐԹԻ 2945 ՀԱՄԱՐԸ

ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հայաստանի բնակչության մեծամասնությունը նախընտրում է իրենց միջոցառումները կազմակերպել ամառային այս օրերին: Շատերը իրենց տոնական միջոցառումները իրականացնելու համար նախապես են ամրագրում ռեստորանները: Ինչպես երեկ գրել էինք՝ մեզ դիմած քաղաքացիները ասում են, որ ստիպված են եղել մի քանի ռեստորանի դիմել` իրենց առիթը կազմակերպելու համար, քանի որ շատ ռեստորաններում արդեն ազատ օր չի եղել:   Քաղաքացիներից մեկն ասաց, որ Չարենցավանի ռեստորաններից մեկում իրենց առիթը կազմակերպելու համար առաջարկել են սպասել մինչեւ սեպտեմբեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Գինաց» ռեստորանի փոխտնօրեն Վահան Պողոսյանն ասաց, որ իրենց մոտ ազատ տեղեր կան, բայց քիչ: Նրա խոսքով՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին արդեն սրահները ամրագրված են՝ պայմանավորված սեզոնով: «Բոլոր տեղերում 90% զբաղվածություն է լինում: Չաշխատող ռեստորան չի լինում հուլիս-օգոստոս ամիսներին»: Փոխտնօրենի խոսքով՝ իրենց ռեստորանում անգամ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների համար կան ամրագրումներ: Իսկ Խնձորենի ռեստորանի մենեջեր Մանվել Բազիրյանն ասաց, որ ամրագրումները այդքան էլ շատ չեն: Ենթադրելի է, որ խրախճանքներն անպակաս են հասարակության կյանքից՝ կնունքներ, հարսանիքներ, ծնունդներ, գործնական հավաքույթներ, տարբեր մրցանակաբաշխություններ եւ ավարտական երեկոներ։ Ներկայացնենք նաեւ, թե ինչ արժեքների միջեւ են տատանվում ռեստորանների գները՝ մեկ անձի համար: Դիլիջան – այստեղ կարելի է առանձնացնել «Գետափ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրը։ Մեկ անձի համար ռեստորանում աժեքը տատանվում է 14 հազարից 15 հազարի միջեւ։ Հաջորդը «Հովեր գարդենն» է, որտեղ մեկ անձի համար արժեքը սկսվում է 16 500 ՀՀ դրամից եւ տատանվում է մինչեւ 25 հազար դրամի սահմաններում։ Դիլիջանն ամփոփենք «Դիլիջազ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրով։ Այստեղ մեկ անձի համար արժեքը տատանվում է 21 500-ից մինչեւ 35 000 ՀՀ դրամի միջեւ։ Աշտարակ – «Վանա Լիճ» ռեզորթ, որտեղ մեկ անձի համար ռեստորանային արժեքը սկսվում է 18 000 դրամից։ «Օլդ Աշտարակ» ռեստորանում մեկ անձի համար կարող եք վճարել 17 500 դրամից սկսած։ «Վան Արդի» գինեգործարանի այգիներ։ Մեկ անձի համար ռեստորանում արժեքը տատարվում է 18 000 դրամից մինչեւ 25 000 դրամի միջեւ։ «Նազանի». «Արմենիա Վայն» գինեգործարանի ռեստորանում հստակ մենյուներ չկան, սակայն մենյու սեթեր ընտրելուց հետո` վստահ եղեք, որ այն կլինի 18-ից 25 հազար դրամի սահմաններում՝ չափազանց լի եւ առատ։ «Թուֆենկյան» հյուրանոցներ, ռեստորաններ` Ավան-Ձորագետում, Ծափաթաղում, Երեւանում եւ Դիլիջանում: այստեղ մեկ անձի համար կարելի է աթոռ ամրագրել 180 հազար դրամից սկսած։ Անդրադառնալով ավելի թանկ ռեստորաններին՝ կարելի է առանձնացնել «Պրայմ հոլլ»-ը եւ «Դվին» հյուրանոցը, որտեղ համապատասխանաբար` մեկ անձի համար պետք է վճարել 25 000 եւ 50 000 ՀՀ դրամից սկսած գումար։ ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,  ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ         ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇՐՋԱՆՑԵԼ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն …