ՈՉ ԿՈՌԵԿՏ ՈՒ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔ Օգո 07,2012 00:00 Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ անդրադարձել էր ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրին: ՄԻՊ-ը նշել էր, որ իրենց զորակցությունն են հայտնում այս ուղղությամբ սկսած նախաձեռնություններին. «Պատրաստակամ ենք մեր լիազորությունների եւ կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն»: …
ՈՉ ՄԻ «ՌԱԶԲՈՐԿԱ», ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Օգո 07,2012 00:00 Անցած տարի Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելուց օրեր առաջ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Արթուր Նալբանդյանի հետ՝ շեշտը դնելով մասնավորապես նրա քրեական անցյալի վրա: Ա. Նալբանդյանը կատակի էր վերածել ու «ցրել» լրագրողի հարցը: Անցած շաբաթ, պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ»-ը զրուցել է մարզպետի հետ` անդրադառնալով նաեւ վերոնշյալին:-Պարո՛ն Նալբանդյան, մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթին տված Ձեր հարցազրույցում …
«ԹՈՆՐԻ ԳԱԳՈՆ» Օգո 07,2012 00:00 Գյումրու ավանգանու անդամ Գագիկ Ադամյանը, որը ժամանակին հացթուխ է աշխատել, օրերս նշանակվել է Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս խայտառակ նշանակման «քավորը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է: Նրա հովանավորությամբ հացթուխ Ադամյանը կադրային անհարկի կրճատումներ է իրականացրել՝ ազատելով լաբորատորիայի բժիշկ Արմինե Քոչարյանին: Պատճառն այն է, որ վերջինս փորձել է աշխատանքային ժողովի ընթացքում հակադարձել Ադամյանին: ՇՄ …
ՉՍՏԱՑՎԵՑ Օգո 07,2012 00:00 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորներն օրերս որոշել են Երեւանում՝ նախագահականի մոտ, բողոքի ինքնաբուխ ակցիա անցկացնել՝ պահանջելով Ղուկասյանին եւս առաջադրվելու իրավունք տալ: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նպատակով նրանք Գյումրուց ավտոբուսներով մեծ շուքով, աղմուկ-աղաղակով եկել են Երեւան, սակայն Բաղրամյան պողոտա չհասած՝ ոստիկանները կանգնեցրել են «ինքնաբուխ ակցիայի մասնակիցներին» ու հարցրել, թե ուր են գնում: Ոստիկանական համազգեստից …
ՉԵՆ ՈՐՈՇԵԼ Օգո 07,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի շտապում որեւէ տեսակետ հայտնել Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ. այստեղ նրանք թեկնածու չեն առաջադրել, բայց եւ դեռ չեն որոշել՝ ում են սատարելու: ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք այս հարցը կքննարկեն թեկնածուների առաջադրումներից հետո, երբ տեսնեն՝ ովքեր են առաջադրվել: Մինչ այդ, ըստ նրա, ՀԱԿ-ը Գյումրիում առաջադրելու է …
ՄԵԿՆԵԼ Է Օգո 07,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հայ ազգային կոնգրեսից հեռացած Դավիթ Շահնազարյանն օրերս մեկնել է ԱՄՆ. նա այս օրերին գտնվում է Լոս Անջելեսում: Դ. Շահնազարյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց արտերկրում գտնվելու փաստը, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ որտեղ է: Իսկ թե որն է ԱՄՆ մեկնելու նպատակը եւ պատճառը, Շահնազարյանից հնարավոր չեղավ ճշտել:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին