Ինքնասպանությունից առաջ 58-ամյա կինն առանձնացրել է իր հուղարկավորման զգեստները. դժբախտ դեպք` Շիրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Փանիկ գյուղի 58-ամյա բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանին երեկ` մարտի 30-ին, անասնագոմում` կախված վիճակում, հայտնաբերել է նրա ամուսինը` Կարապետ Մարտիրոսյանը: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալնազարյանը, համագյուղացի կնոջ ինքնասպանությունն անսպասելի էր ոչ միայն ողջ համայնքի, այլև հենց կնոջ հարազատների համար: Համայնքապետի խոսքով, մինչ այս պահը միայն մեկ վարկած է առաջ քաշվում որպես ինքնասպանության դիմելու դրդապատճառ:

Մեր զրուցակցի խոսքով, հնարավոր է` պատճառը առողջական խնդիրն էր. «Վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, հոգեպես անառողջ էր: Ընտանիքում որևէ խնդիր չուներ: 4 աղջիկ ունեն ամուսնացած: Ամուսինը տաքսի է վարում, նրանց հետ նաև սկեսուրն է ապրում: Նորմալ ապրում էին. լուրջ խնդիրներ չունեին: Թե ինչը կարող էր նրա հոգեկան աշխարհը խառնել, չեմ կարող ասել: Սակայն միակ հավանական վարկածը նրա առողջական խնդիրներն էին»:

Հրաչիկ Սալնազարյանը հայտնեց նաև, որ 58-ամյա կինը նախքան կյանքին վերջ կտար, առանձնացրել և երևացող վայրում էր դրել այն զգեստը, որով իրեն պետք է հուղարկավորեն: Ավելին` ինքնասպանությունից առաջ սկեսուրին` Ռոզա Մարտիրոսյանին, ուղարկել է ազգականի տուն և տանը մնացել մենակ.«Ես նրա ամուսնու հորեղբորորդու հետ եմ զրուցել: Նա էլ ասաց, որ վերջին շրջանում Անահիտն իրեն տարօրինակ էր պահում: Այդ վիճակն արդեն ազդում էր նաև տան անդամների վրա: Անգամ 6 ամսից ավել Երևանում էր բուժում ստանում, սակայն ահա այսպիսի ողբերգությամբ ավարտվեց ամեն բան»:




Լրահոս