ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ գյուղի կացարանում կյանքից զրկված 15 զինվորների գործով հակասությունները խորանում են. սպայի պաշտպանը կասկածներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով ստացվել է մահացած 8 զինծառայողների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչը խորը կասկածների տեղիք է տալիս եւ ամենագլխավոր հարցը մնում է անպատասխան: Կացարանում բենզինը վառարանի մեջ լցրած սպայի պաշտպան Հովսեփ Սարգսյանը ուշագրավ հանգամանքներ է հայտնում:

Նշենք որ նշանակվել էր թմրաբանական եզրակացություն, թե ողջ մնացած սպան եւ զինվորը թմրանյութ օգտագործել են, թե ոչ: Եզրակացությամբ հաստատվել է, որ ողջ մնացած զինվորներն ու սպան թմրանյութ չեն օգտագործել։

Նախաքննական մարմինը նաև դատաքիմիական փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու համար, թե նրանք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կենդանի մնացած երկու զինվորն ու սպան ալկոհոլ ևս օգտագործած չեն եղել: Ի դեպ, սպա Եղիշե Հակոբյանին այրվածքաբանության հիվանդանոցից տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, և նա կրկին պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչ հետևանքով մահացան 15 զինծառայող. գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս