«Դավիթ Սարգսյանը փոքր մարդ է». Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց ` ի՞նչ հետևություններ է արել ԲՀԿ-ն և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով ` Դավիթ Սարգսյանը շատ փոքր մարդ  է, որ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը լուրջ քննարկեն իր ելույթը: «Կարծում եմ, որ  Ստեփան Մարգարյանը շատ հստակ պատասխանեց այնքան, ինչքան  արժանի է Դավիթ… կներեք ազգանունը ի՞նչ էր»,- ասաց  ԲՀԿ պատգամավորը ` այս կերպ արտահայտելով իր վերաբերմունքը ֆինանսների նախարարի նկատմամբ:

-Տիկին Զոհրաբյան, իսկ մտավախություն չունե՞ք, որ  իշխանությունը կարծես թե անցնելով հակահարձակման, կարող է Գագիկ Ծառուկյանի գործունեությունից ինչ-որ դրվագներ հրապարակի:

-Գագիկ Ծառուկյանի գործունեության մեջ դրվագ չկա, հետևաբար իհարկե, մտավախություն չկա: Իշխանությունը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է: Մեզ իրենց գործունեությունը չի  հետաքրքրում:

Սոնա Դավթյան




Լրահոս