Հրազդան գետում հայտնաբերվել է դի Նոյ 21,2012 14:40 Նոյեմբերի 21-ին, ժամը 12.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները գետից դուրս են բերել 1967թ. ծնված Գ.Նալբանդյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու Նոյ 21,2012 14:32 “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտնեց անձամբ “Ժառանգության” առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստացել էր դեռևս ամիսներ առաջ, սակայն մերժել էր` հայտարարելով, թե մարդասպանին ազատություն շնորհող երկիրը արժանի չէ` ընտրվելու միջազգային խորհրդաժողովի անցկացման վայր: Նա նշեց, որ կազմակերպիչները կապի մեջ լինելով …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Նոյ 21,2012 14:21 Լուսանկարն արվել է Երեւանի Բելինսկու փողոցի սկզբնամասում: Հետաքրքիր է, թե ինչ է մտածել ոստիկանությունը՝ համապատասխան նշանը տեղադրելով ծառերի մեջտեղը, որի արդյունքում վարորդներին ոչինչ տեսանելի չէ:
ԴԺՎԱՐ Է ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Նոյ 21,2012 13:23 Երիտասարդ դերասանուհի ԱՆՆԱ ՊԱՆԻՆ 2006թ. ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Հիմա նկարահանվում է “Եզրագծից այն կողմ” սերիալում` Նարեի դերում: Հեռուստատեսային աշխատանքից զատ, 3 տարի էլ աշխատել է Կամերային թատրոնում: -Հիմա Դուք ավելի շատ գործունեություն եք ծավալում էկրանին, քան թատրոնում, նկատել եմ նաեւ, որ նկարահանվել եք գովազդում, Ձեր լուսանկարը մի քանի ավտոբուսների վրա է… …
Սպասվում են տեղումներ Նոյ 21,2012 13:21 Հանրապետության տարածքում`նոյեմբերի 21-25-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտիներում` թաց ձյան տեսքով: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում` նոյեմբերի 21-25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև:
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ Նոյ 21,2012 13:11 ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և “Ժառանգության” նախաձեռնությամբ գումարած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով: Նիստը պետք է կայանար ժամը 12-ին, սակայն ներկայացել են ընդամենը 44 պատգամավոր։ Օրակարգում ընդգրկված էր ՀԱԿ ԱԺ խմբակցության անդամների հեղինակած` ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, “Բնակչության պետական ռեգիստրի մասինե” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ազգային ժողովի …
Թունավորում շմոլ գազից Նոր Նորքում Նոյ 21,2012 12:25 Նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թոթովենցի փողոցի 7 շենքի թիվ 8 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Շուշան Ալեքսանյանը, 1955 թ. ծնված Գոհար Այվազյանը եւ 1953 թ. ծնված Լեւոն Այվազյանը: Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանում գազի կաթսայից տեղի ունեցած …
Հայ-չեխական գործարար համաժողով Երեվանում Նոյ 21,2012 11:47 Նոյեմբերի 20-22-ը Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Տոմաշ Դուբի այցի շրջանակներում նոյեմբերի 20-ին “Գոլդեն Թուլիփ” հյուրանոցում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ եւ չեխ գործարարներ: Չեխական կողմից ներկայացված էին նաեւ բանկային, ապահովագրական եւ մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ եւ Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարարները` Զոհրաբ …
Եթե այսպես շարունկվի, կստացվի, որ Սերժ Սարգսյանը կհաղթի էպոսագետ Վարդան Սեդրակյանին Նոյ 21,2012 11:45 Հայաստանում քաղաքական ճահճին գումարվել է կուսակցությունների քաոսը, որովհետեւ բոլորը բոլորի հետ բանակցում են, բայց հստակ օրակարգ չեն կարողանում ձեւավորել: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, հրավիրած ասուլիսում ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ, եթե այսպես շարունկվի, ըստ Ա. Կարապետյանի կստացվի, որ Սերժ Սարգսյանը կհաղթի էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Իսկ ընդդիմությունը, որոնք գերհզոր ձայներ ունեին ժամանակին …
Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում Նոյ 21,2012 11:33 Նոյեմբերի 20-ին, ժամը 04.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ եւ դիմել փախուստի, հայտնում են Ոստիկանությունից: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան