«Ռեալ»-ը Դի Մարիային խնդրել է չխաղալ «Մունդիալ-2014»-ի եզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի նորեկ Անխել Դի Մարիան հայտարարել է, որ պատռել է իր նախկին ակումբ Մադրիդի «Ռեալ»-ի կողմից ուղարկված այն նամակը, որում վերջինիս կոչ են արել խաղադաշտ դուրս չգալ ԱԱ-2014-ի եզրափակիչ՝ Գերմանիայի դեմ խաղին: Դի Մարիան հայտարարել է, թե «Ռեալ»-ն իրեն խնդրել է չմասնակցել եզրափակչին:

Հիշեցնենք, որ նա չէր մասնակցել եզրափակչին (0:1), քանի որ չէր հասցրել վերականգնվել վնասվածքից:

«Ռեալ»-ի նամակը ստացել էի խաղի օրը` առավոտյան 11-ին: Այնտեղ ասվում էր, որ պետք չէ իմ մասնակցությունը: Ես այն պատռեցի առանց մտածելու: Ես զրուցեցի մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի, նա չհավատաց, երբ նրան վստահեցրի, որ կանեմ ամեն ինչ՝ վերականգնվելու համար», – նշել է Դի Մարիան:

 




Լրահոս