Այսօր սիրված դերասանուհի Զառա Արամյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սիրված դերասանուհի, Ժուռնալիստների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի Զառա Արամյանի ծննդյան օրն է:

Զառա Արամյանը` «Համով Զառան», իր գործունեության ողջ ընթացքում տարբերվել է իր աշխատելաոճով, եթերում եղել է անկեղծ, իսկ ընտանիքում` ուղղակի Զառա, մայր, քույլ ու կին:

Զառա Արամյանը Armlur.am-ի պատրաստած հաղորդման շրջանակներում նշել է, որ իր հանրաճանաչությունը սկսվել է իրենց բակից, երբ իր մայրիկի հետ խանութ գնալու ճանապարհին բանաստեղծություններ է արտասանել՝ բակի մարդկանց իր շուրջը հավաքելով: Դերասանուհին խոստովանում է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սիրել է ու կսիրի բեմը, տեսախցիկն ու իր հանդիսատեսին:

«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am-ի խմբագրակազմը շնորհավորում է դերասանուհուն ծննդյան օրվա առթիվ:




Լրահոս