Հովհաննես Մանուկյանը վերջին շրջանում հաճախ էր փնթփնթում, թե իզուր մտավ Կառավարության կազմ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար:

Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը եւ մտավ ՀՀ Կառավարության կազմ: Ի դեպ, Հովհաննես Մանուկյանը գտնվում էր արձակուրդում, ինչը նշանակում է, որ նրա ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված: Թե կոնկրետ ինչ է եղել, դեռ հայտնի չէ, համենայնդեպս, նախարարն իր վստահելիներին միայն ասել է, թե գնում է՝ ինչու-ի մասին գերադասելով առայժմ լռել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս