Քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը սպանվելուց առաջ լուրջ խնդիրներ է ունեցել Ռուսաստանում. նոր մանրամասներ. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին` անտառում, եւ ինքնաձիգից կրակ μացել նրա ավտոմեքենայի վրա: Արդյունքում՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել առվի մեջ: Թե ինչն էր քրեական հեղինակության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:

«Թե ով է «զակազ» տվել Սարգիսին, ցավոք, հիմա մեզանից եւ ոչ ոք նման պատասխանատու հայտարարություն չի կարող անել: Բայց որ թշնամիներ, չուզողներ, նախանձողներ ոնց էլ լիներ՝ կունենար, դա փաստ է: Պատմում էր, որ որոշակի խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, որի պատճառով ընտանիքի հետ
Ախալքալաք էր եկել: Բայց թե ինչ ու կոնկրետ ում հետ, չեմ հարցրել, հետաքրքրվել. ինքը «վաբշե» իր անձնականի մասով շատ փակ էր: Կարծում եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցած ռազբորկաների արդյունքն է այս դաժան սպանության պատճառը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս