Տաքսու վարորդն ավել գումար է պահանջել, իսկ երբ չի ստացել, դանակահարել է ուղևորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Աբելյանը ընկերոջ ավտոմեքենան Երևանում վարել է որպես տաքսի, նա ուղևորներից մեկին` Ա.Մուրադյանին տեղափոխել է Էրեբունի վարչական շրջան։ Հասնելով Էրեբունի փողոցում գտնվող «Օրանժ» սպասարկման կենտրոնի մոտ, Ա.Մուրադյանը խնդրել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո վճարել է 1.000 ՀՀ դրամ գումար և ցանկացել է իջնել մեքենայից։ Այդ ժամանակ Ա.Աբելյանը Ա.Մուրադյանից պարտքով 1.500 ՀՀ դրամ գումար է խնդրել, սակայն վերջինս մերժել է` ասելով, որ իրենք ծանոթ չեն։ Ա.Աբելյանը հայտնել է, որ այդ դեպքում Ա.Մուրադյանը իրեն պետք է վճարի 1.500 ՀՀ դրամ գումար։ Ա.Մուրադյանը ասել է, որ ինքը միշտ նույն երթուղով վերարադարձել է տուն և վճարել է 1.000 ՀՀ դրամ, որից 200 ՀՀ դրամը եղել է թեյավճար և ինչու պետք է վճարի 1.500 ՀՀ դրամ, որին Ա.Աբելյանը հայտնել է, որ իր տաքսին է և ինքն է գները որոշում։

Դրանից հետո, Ա.Մուրադյանը ցանկացել է հեռանալ, սակայն Ա.Աբելյանը թույլ չի տվել, որի առթիվ վիճաբանություն է առաջացել։ Այդ ժամանակ Արման Աբելյանը մեքենայից վերցրել է դանակ, և մոտենալով Ա.Մուրադյանին, հարձակվել է նրա վրա։ Վերջինս ինքնապաշտպանության նպատակով քաշքշել և ոտքով հարվածել է Ա.Աբելյանին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքնե, որից հետո Արման Աբելյանն իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է Արթուր Մուրադյանին:

Դատարանն այս գործով վճռել է Արման Աբելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3/երեք/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով։




Լրահոս