Հրդեհ Երևանում. այրվել է գազի բալոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին` ժամը 17.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 19 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 47 բնակարանի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացել է ժամը 17.45-ին, մարվել՝ 17.53-ին:

Այրվել է պատշգամբի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ, պատի պլաստմասե երերսպատումը՝ 4 քմ և կենցաղային իրեր:

 




Լրահոս