Նորանշանակ փոխնախարարը ավտոմեքենաների պակաս չունի. ավտոպարկի գերակշիռ մասը խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենաներն են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ փոխնախարար Բագրատ Բադալյանը ավտոմեքենաների պակաս չունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա ավտոպարկի գերակշիռ մասը հիմնականում խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենաներն են` «Moskvich 400» «Gaz 12», «Gaz 67», «Gaz 13 Chayka», «Gaz 24», «Toyota Rav 4 2.0», «Moskvich 403», «Zaz 965»: Բացի այս, նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի 3 հատ տուն, անավարտ շինություններ եւ 2 հատ հողամաս:

Պաշտոնը ստանձնելիս Բադալյանը հայտարարագրել է 5 մլն 504 հազար դրամի չափով փոխառությունը: Իսկ դրամական միջոցը կազմում է 200 հազար դոլար: Որպես եկամուտ նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 8 մլն 384 հազար դրամ եւ 2270 դոլար: Նաեւ նա մեկ ընկերությունից ստացել է 25 մլն դրամի չափով շահաբաժին: Թե որ ընկերության մասին է խոսքը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:

Հուսանք առաջիկայում փոխնախարարն առիթ կունենա հանրությանը տեղեկացնել այդ մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 




Լրահոս