Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին, Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ տրակտոր, մեկ ջրատար մեքենա և մեկ օժանդակ տեխնիկա։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ընդհանուր թվով 10 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։

Շուրջ երեք օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի մոտ 4 հա տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 314 տոննա ջուր:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:

Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվել է հերթապահություն։




Լրահոս