Մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի, առեւանգման գործով տուժող անձը 2 ամիս անց պնդում է, որ իրեն չեն առեւանգել, եւ ինքը կալանավորված անձանց հետ խնդիր չունի:
Ըստ նախաքնական մարմնի՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շավարշ Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակե ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան: Եվ ահա երկու ամիս անց գործով տուժող Շավարշ Մարգարյանը պնդում է, որ իրեն չեն առեւանգել : Մեզ հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը ներկայացրեց , որ տուժողի այս հայտարարությունից հետո միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան