ՀՀ Ազգային ժողովն, աշխատակազմի միջոցով, այս տարվա ընթացքում պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից, արդեն իսկ իրականացրել է 6️⃣0️⃣5️⃣.5️⃣ (վեց հարյուր հինգ ու կես) մլն դրամի խնայողություն և վերադարձրել է ՀՀ Պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով: Ներկայումս նույնպես չի վճարվում որևէ պարգևատրում և միջոցները տնտեսվում են։ Այս մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
«Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ աշխատանք հանուն հայրենիքի»,-նշել է Տիգրան Գալստյանը: