Արարատյան դաշտում մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները: Խաղողագործների խնդրանքով՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Մասիսի մթերման կայան է այցելել Գագիկ Ծառուկյանը: Նա հայտնել է, որ շարունակելու է գյուղացիներին աջակցել պարարտանյութով, դեղորայքով, խաղողի հենակներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիրը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զոհված զինծառայողների ընտանիքներին, նաև հենց տեղում լուծում տվել խաղողագործների բարձրացրած խնդիրների մեծ մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: