Ավարտին են մոտենում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում նոր անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից՝ նշելով, որ ելնելով աշխատանքային գերծանրաբեռնվածությունից, կազմակերպությունն աշխատում է նաև հանգստյան օրերին: