Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Հայաստանի այն տարածքային ամբողջականության մասին, որը ճանաչում է Ադրբեջանը: Եվ հստակ հայտարարեց, որ 29.800 քառակուսի կմ տարածքի մեջ Տավուշի անկլավներն ու նաև Քյարքին՝ Տիգրանաշենը չեն մտնում: Եվ կրկին այս գյուղերի ու Տիգրանաշենի հարցը դարձել է էպիկենտրոնային:
Տավուշի այդ 7 գյուղերից երեքով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը և այդ նույն ճանապարհն է կապում Հայաստանը Ռուսաստանի հետ։ Ընդ որում, Հայաստան մտնող գաազատարն էլ է այդտեղով անցնում:
Հայ-ադրբեջանական պատերազմի սկզբնական փուլում՝ 1990 թ. հունվարի 15-ին հայկական աշխարհազորային ջոկատները գրավեցին Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող ադրբեջանական Քյարքի անկլավը, որի միջով էր անցնում Երևան-Մեղրի ռազմավարական նշանակության մայրուղին: Քյարքի գյուղը հետագայում վերանվանվեց Տիգրանաշեն: 1992 թ. հունիսին հայկական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում ճնշվեց նաև Վերին Ասքիպարա (Աքսիպարա) ադրբեջանաբնակ անկլավում տեղակայված կրակակետը, իսկ բնակչությունը բաց թողնված միջանցքով հեռացավ Ադրբեջան: Նույն ժամանակաշրջանում հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին նաև վերջին անկլավի՝ Բարխուդարլը և Սոֆուլուգյուղերի նկատմամբ: Այնուհետև Հայաստանը ցավալի տարածքային կորուստ ունեցավ՝ 1992 թ. 8 օգոստոսին հնգօրյա անյունահեղ մարտերից հետո ընկավ Արծվաշենը:
Ն.Հ.