ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գրիբոյեդով գյուղի 56-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում:

Հոկտեմբերի 31-ին ոստիկանները մեկնել են նշված հասցե: Տանտերը նրանց հայտնել է, որ պահում է կանեփի չոր զանգված:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 56-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել մոտ 156 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի զանգվածով 4 փաթեթ: Նա հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է, պատրաստել է իր աճեցրած կանեփից:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս