Armenian text to speach

ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱ՞Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում կնշանակեն ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից մեզ փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցն է քննարկվում կառավարությունում, ու առաջիկայում պետք է որոշում կայացվի:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականին Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում խայտառակ ձեւով պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր են համարում Արեն Մկրտչյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Մկրտչյանից, ով հայտարարեց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը: Բայց թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, որեւէ ինֆորմացիա չունեմ»:

 

 

 

 

ՔՊ չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սեւացնել, վարկաբեկել Գյումրու համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին: ArmLur.am-ը գրել էր, որ Գյումրու ընտրություններից առաջ ՔՊ-ն չատ է բացել՝ «PR Գյումրի» անունով, որտեղ օրուգիշեր քննարկում են, թե ինչ անեն, ոնց անեն, որ երաշխավորեն իրենց հաղթանակը: Հիմա էլ «PR Գյումրի» չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել «նոն ստոպ» հարցազրույցներ տալ, գրառումներ անել, որպեսզի սեւացնեն մրցակիցներին: Հիմա վարչապետի խոսնակից սկսած՝ գյումրեցի պատգամավորներ, Գյումրու ավագանու անդամներ, իրար հերթ չտալով, հարցազրույցներ են տալիս, գրառումներ անում ու ամենավերջին ձեւով, կեղտոտ բառապաշարով վիրավորում են մյուս մրցակիցներին: Այս կեղտոտ օպերացիայի գլխավոր դերերում էլ ՔՊ-ական տիկնայք են՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ու գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը, որոնք կես ժամը մեկ գրառումներ են անում ու վարկաբեկում համայնքապետի մյուս թեկնածուներին՝ մոռանալով իրենց իշխանական կարգավիճակի ու անթույլատրելի վարքագծի մասին:

 

 

 

 

Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով քննչական կոմիտեն հայտնվել է անորոշ վիճակում։ Բանն այն է, որ հայտնի երգչի որդու` Հրաչյա Ղեւոնդյանի քրեական հետապնդման ժամկետը լրանում է, քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի. կա’մ գործը կարճի, կա’մ այն ուղարկի դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը մինչեւ վերջ պայքարեց, հասավ մինչեւ Վճռաբեկ դատարան ու արդյունքում պարտվեց, քանի որ հիմքեր չկան կալանքի: ՀՀ դատարանները հրաժարվեցին երգչի որդուն կալանքի տանել։

Ինչպես հայտնի է, 2024 թվականի մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել:

Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։ Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմերին կանչել են կոմիտե եւ հայտնել են նախաքննության ավարտի մասին.  այժմ գործը Գլխավոր դատախազությունում է, որպեսզի դատախազությունը մեղադրականը հաստատի եւ այն ուղարկի դատարան։ Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։ Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս։

 




Լրահոս