Armenian text to speach

«Ինձանից շուտ հաստատ ոչ մեկ չի իմանա»․ Սարիկ Մինասյանը՝ իր նախարար նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 28-ից լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին կնշանակեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն:
Տարածվող լուրերն ինչքանով են համապատասխանում իրականությանը՝ ArmLur.am-ը զրուցել է Սարիկ Մինասյանի հետ, ով հերքեց այն՝ նշելով հետևյալը.

«Ամեն ամիս մի տեղ նշանակում են ինձ: Ես հայտարարել եմ, որ մանդատս պահելու եմ: Եթե նշանակում լինի, ես կհայտարարեմ այդ մասին, ինձանից շուտ հաստատ ոչ մեկ չի իմանա»,- ասաց Սարիկ Մինասյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս