Armenian text to speach

Հաղպատ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 25-ին, ժամը 03։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։ Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։




Լրահոս