Երգչուհի Լայանան իր պլանների և իր ապագա փոքրիկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լայանան  armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատում է իր հաջորդ երգի ու տեսահոլովակի վրա: Թե երբ այն պատրաստ կլինի, երգչուհին  դժվարացավ ասել, միայն ասաց, որ  երգը կլինի ուրախ, ռիթմիկ և այսպես ասած, ամառային գույներով:

Եթե շատ երգչուհիներ  ընտանիք կազմելիս թողնում են երգարվեստը կամ չեն կարողանում լիարժեք զբաղվել նաև ստեղծագործական կյանքով, Լայանայի դեպքում բոլորովին հակառակն է. «Ամեն ինչ անում ենք ընտանիքով: Ամուսինս ամեն հարցով կողքիս է, կազմակերպչական բոլոր հարցերով աջակցում է: Միշտ ինձ տոնուս է տալիս»:

Երգչուհին անկեղծացավ`ասելով, որ ստեղծագործական կյանքը կպասիվանա մի փոքր երեխա ունենալուց հետո. «Երեխա ունենալու մասին արդեն մտածում ենք: Աստված երբ կամենա»:

Լայանայի ամուսինը ցանկանում է, որ առաջնեկը տղա երեխա լինի: «Բայց ինձ համար կարևորը առողջ երեխա լինի, սեռը կարևորը չէ»,-  եզրափակեց երգչուհին:

Սոնա Դավթյան




Լրահոս