ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ազատվել է պաշտոնից:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։



























