Հ. Աբրահամյանն ու Գ. Սահակյանը պարգևատրվեցին ԵԿՄ-ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի Մայր տաճարում Արցախյան պատերազմում զոհված բոլոր ազատամարտիկների համար հոգեհանգստյան պատարագ անցկացնելուց հետո Երկրապահ Կամավորական Միության անդամները պարգևատրվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից:

ԵԿՄ վարչության կողմից «Վազգեն Սարգսյան» շքանշանով պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոսյանը:

ԵԿՄ տոնի առթիվ պարգևատրվեցին նաև Ազգային Ժողովի  նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը:

«Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեց նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր երկրապահների օրն է: Առավոտյան ՀՀ բարձրաստիճան անձինք Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին, որից հետո Էջմիածնում մատուցվեց հոգեհանգստյան  պատարագ: Նշենք, որ այն անցկացվում էր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 11 թեմերում։ 




Լրահոս