Մեքսիկայի հարավային Հերերո նահանգում ձերբակալվել է «Ռոխոս» հանցավոր կարտելի ենթադրյալ առաջնորդ Լեոնոր Նավա Ռոմերոն, հայտնում է BBC-ն: Նա ձերբակալվել է սպանության և մարդկանց առևանգման մեղադրանքով:
Քննիչները կարծում են, որ Ռոմերոն նաև Մեքսիկայում հետախուզվող հանցագործ Հեկտոր Բելտրան Լեյվիի գործընկերն է: Վերջինս էլ մեղադրվում է ԱՄՆ զենքի մաքսանենգության մեջ: