Վարդենիսի հարցը կառավարության օրակարգում ընդգրկված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Վարդենիս քաղաքի` ուժեղ փոթորկի հետևանքով ծանր դրության մեջ հայտնված բնակիչներին խոստացավ, որ իրենց փոխհատուցման կամ այլ կերպ օգնելու հարցերը կներառվեն կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստի օրակարգում:

Նիստի օրակարգը մեկ օր առաջ դրված է լինում e-gov.am էլեկտրոնային կայքում: Այս պահի դրությամբ վաղվա նիստի համար ներկայացված է 16 հարց: Սակայն, ինչպես armlur.am-ը արձանագրեց, դրանց շարքում դեռևս բացակայում է Վարդենիսի հետ կապված որևէ հարց:

Ստացվում է` կառավարությունը դեռևս ոչ մի քայլ չի ձեռնարկում տուժած բնակիչներին օգնելու համար: Ամենայն հավանականությամբ, հարցը հրատապ կերպով վաղը կընդգրկվի օրակարգում:




Լրահոս