ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ  տվյալներով` երեկվա դրությամբ մեծամասնական ընտրացուցակով իրենց թեկնածությունն են առաջադրել արդեն 18 թեկնածու: Նրանցից միայն 5-ն են անկուսակցական: Թիվ 2-րդ ընտրատեղամասում ինքնաառաջադրված անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանի հետ կպայքարի Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը, 3-րդ ընտրատեղամասում էլ պայքարելու են ՀՀԿ անդամ, «Քեթրին» բարեգործական հ/կ նախագահ Արթուր Ստեփանյանն ու ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Թիվ 4 տեղամասում առայժմ միայն ԲՀԿ-ական Արտակ Սարգսյանն է առաջադրվել: 5 եւ 6 տեղամասերում պատգամավոր դառնալու թեկնածություն են ներկայացրել ՀՀԿ անդամներ, Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանն ու  Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը: 9-րդ տեղամասում` ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, 10-րդում` Խաչատուր Սուքիասյանի հետ «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության նախագահ  Գարեգին Նուշիկյանն է: Թիվ 13 տեղամասում ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, 14-ում եւ 16-ում` ԲՀԿ-ականներ  Բազմասեր Առաքելյանն ու Տիգրան Սարգսյանն են առաջադրվել: Թիվ 18-ում էլ անկուսակցական «Երասխի գինու գործարան» ընկերության տնօրեն Ռազմիկ Թեւոնյանն է թեկնածություն ներկայացրել, 19-ում` անկուսակցական Սեդրակ Սարոյանը, 20-ում` ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, իսկ  35-ում` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Համամասնական ընտրացուցակով առաջադրումներ դեռեւս չկան:




Լրահոս