Ուկրաինայի Դոնեցկի մարզում Boeing-777-ի կործանման վայրում հայտնաբերվել է 251 զոհվածի մարմին, 66 մարմնի հատված: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԻՆ-ը:
Գերատեսչության հաղորդման համաձայն՝ զննվել է 120 քմ տարածք: Որոնման աշխատանքները դժվարացնում է զինյալ անջատողականների ներկայությունը:
Որոման աշխատանքների կատարմանը ներգրավված է 810 մարդ: Վթարի պատճառները հետաքննում է կառավարական կոմիտեն:
Ավելի վաղ Տորեզ քաղաք է ժամանել ուղևորների մարմինների տեղափոխման հանար նախատեսված երկրորդ գնացքը: