Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղաժակտետ դադարեցրել է Գերագույն Ռադայի իրավասությունները: Այս մասին ասվում է Պորոշենկոյի Twitter-ի պաշտոնական էջում: Խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26-ին:
Նախագահը Ռադայի լուծարումը համարում է միակ ճիշտ որոշումը, քանի որ 2014թ.-ի հունվարի 16-ին ներկայիս պատգամավորներից շատերը քվեարկել են Մայդանում բազմաթիվ մահերի պատճառ դարձած բռնակալական օրենքների օգտին:
Նախագահը ժողովրդավարական ուժերին կոչ է արել նոր ընտրություններին գնալ միասնական ուկրաինամետ, եվրոպամետ թիմով: Նրա խոսքով, Ուկրաինայում «հինգերորդ շարասյունը» բաղկացած է տասնյակ պատգամավորներից, որոնք չեն ներկայացնում իրենց ընտրած ժողովրդի շահերը: