Հայաստանի փոքրիկ երգիչները լավագույնն են ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի փոքրիկ երգիչներ”  երգչախումբը Ստոկհոլմում մասնակցել է մանկական երգչախմբային արվեստի “Թող ապագան երգի” հայտնի փառատոնին եւ ճանաչվել լավագույնը: Այդ մասին լրագրողներին  հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Փառատոնին ներկայացված են եղել երաժշտական 6 խմբեր, որոնցից ընտրվել են 3-ը, այդ թվում` նաեւ Հայաստանը ներկայացնող խումբը: Հաղթող երկրները հնարավորություն են ստացել եզակի համերգ ունենալ Ստոկհոլմի լավագույն` “Կոնսերթհուսեթ” համերգասրահում: “Հայաստանի փոքրիկ երգիչները” կատարել են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Մեսրոպ Մաշտոցի, Արզաս Ոսկանյանի, Երվանդ Երկանյանի, Արմինե Կարապետյանի, Ստեփան Շաքարյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ ջազային և կատակ երգեր:




Լրահոս