29 տարի առաջ Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահը պահանջեց ճանաչել 1915թ. ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1985թ. այս օրը Ֆրանսիայի խորհրդարանի փոխնախագահ Ժ.Դուկրոն հանդես եկավ 35 պատգամավորների անունից` պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:

Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձևի տեքստը, փոխարինելով սկզբնական` «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»` «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով:

2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:




Լրահոս