Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը փորձում է կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձում է կոնկրետ պաշտոնների առաջարկով կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այս լուրերը` ասելով, որ իրենց հետ ներկայում նման բանակցություններ չեն տարվում. “Որևէ համատեղ կառավարման ձևաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, եթե մեզ հրամցվեն, պարտադրվեն, առաջարկվեն նախապայմաններ ու պայմաններ: Մենք պետք է մեր սեփական քաղաքական կուրսն իրականացնելու հնարավորություն ունենանք և հաշվետու լինենք բացառապես մեր ընտրողներին”:




Լրահոս