Ադրբեջանը մտավախություններ ունի, որ Հայաստանը Ռուսաստանից գնած զենքը կտեղակայի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիկմետ Հաջիևը:
Հուլիսի վերջին Հայաստանի նախագահի ու ՌԴ տրանսպորտի նախարարի միջև հանդիպման արդյունքում 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել: Սույն գումարը կօգտագործվի ՌԴ-ից զենք գնելու համար:
«Օկուպացված տարածքներում միջազգային իրավունքի խախտմամբ նման սպառազինության տեղակայումը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը… Մենք վճռական կերպով կանգնած ենք այն դիրքորոշման վրա, որ այդ սպառազինությունը չպետք է տեղակայվի Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացրած տարածքում»,- հայտարարել է Հաջիևը: