Armenian text to speach

«Համաձայն ենք նույնիսկ մաս-մաս վճարման». խաղողագործները սպասում են Գագիկ Ծառուկյանին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին Արարատի գինու կոնյակի գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանի դիմաց հավաքվել են մեծ թվով խաղողագործներ, ովքեր երեկվանից դժգոհում են, որ տոննաների հասնող իրենց խաղողը չի մթերվում: Խաղողագործներից մի քանիսն Armlur.am-ի հետ զրույցում ասացին, որ խաղողը փչանում է, իրենք չեն կարող մինչև հոկտեմբեր սպասել:

Նրանցից մեկն ասաց, որ իրենք նույնիսկ համաձայն են, որ վճարումը մաս-մաս կատարվի: Քիչ հետո այստեղ է լինելու նաև Գագիկ Ծառուկյանը: Քաղաքացիներն իրենց հույսը կապում են նրա հետ:

Ի դեպ, նրանց փոխանցմամբ՝ իրենց որևէ պատճառ չի ներկայացվել, թե ինչու խաղողը մինչև հիմա չի մթերվում: Խաղողագործների կարծիքով՝ պատճառը դրամ-դոլար տատանումներն են, ինչի հետևանքով էլ Ծառուկյանի գործարանի արտադրամասը իրացման խնդիր է ունեցել:

12022980_783280101778292_1666821311_n

12025553_783280055111630_1788815396_n

12029009_783280318444937_492008509_n

12032396_783280375111598_1094679747_n

12033565_783280348444934_585656774_n

12041931_783280285111607_2073892713_n

multi grup




Լրահոս