Խորհրդարանն այսօր ավարտեց 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում հայտնեցին, թե ինչպես են քվեարկելու:
Ինչպես և սպասելի էր, հաջորդ տարվա պետական բյուջեին կողմ է քվեարկելու միայն ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն դեռևս վերջնական տեսակետ չի հայտնել: ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», և ՀԱԿ-ը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու:
ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունենալիս Արծվիկ Մինսյանը նշեց, որ բյուջեի նախագիծը դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլև հեռու է նաև իրականությունից: Մինասյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն բյուջեի այս նախագծին կողմ լինել չի կարող:
ԲՀԿ-ի անունից ելույթ ունենալիս պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ բյուջեի շուրջ քննարկումները նրան և՛ տխրեցրել, և՛ ուրախացրել են: Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից էլ խոսեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և շեշտեց, որ ՀՀ-ն խնդիր ունի ներդրումներ գրավելու: Սակայն Բիշարյանը վստահ է, որ այս եկող տարի խնդիրներն ավելացնելու են արդեն իսկ ռիսկային շեմի հասած ՀՀ արտաքին պարտքը: «Եկող տարի ավելի շատ խնդիրներ են ավելանալու, և պարզ է, որ մենք այս բյուջեին դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:
Հավելենք, որ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ քառօրյայի ժամանակ: