![](https://armlur.am/wp-content/uploads/2015/11/3a082a9d-a9bf-42fe-b714-1626bb474a74.jpg)
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Իսմաիլովը:
Այս մասին մասնավորապես գրում է haqqin.az կայքը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով՝ զոհված զինառայողը հետմահու պագևատրվել է «զինվորական ծառայությունում գերազանցության համար» 3-րդ աստիճանի մեդալով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան