“Ինեկոբանկի” գլխավոր մասնաճյուղում այսօր միջադեպ է տեղի ունեցել:
Զինված անձը մտել է բանկ և սկսել քանդել ձեռքին եղած խաղալիք զենքը: Բանկի անվտանգության աշխատակիցները բռնել են տղամարդուն և հանձնել ոստիկանության աշխատակցիներին:
Այս տեղեկատվությունը հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից`հավելելով, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում: Այդ անձը եղել է Երևանի բնակիչ Արթուր Գյուլումյանը: