Դանակահարություն Վերին Կարմիրաղբյուրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Վերին Կարմիրաղբյուր ոստիկան ուղարկեն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում 1960 թ. ծնված Միսակ Օ.-ն, 1934 թ. ծնված Սուրեն Վ.-ի առանձնատանը ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և վերջինիս պատճառել է «գլխի, դեմքի շրջանի կտրած վերքեր, աջ ուսահոդի հոդախախտ» մարմնական վնասվածք:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս