Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամռանը ձեռք բերել իտալական «Նապոլի»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին: «Sport Mediaset»-ը հայտնում է, որ այդ ձևով փարիզցիները կփորձեն փոխարինել շվեդ Զլատան Իբրահիմովիչին, ով հեռանում է թիմից:
Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է վճարել արգենտինացու հրաժարագինը, որը կազմում է 94 մլն եվրո: 28-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի Գավաթին եւ մտադիր է այդ հարցով զբաղվել միայն մրցաշարի ավարտից հետո: