Քլինթոնը գաղտնի փաստաթուղթ է մոռացել Ռուսաստանում հյուրանոցի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստը գործնական նամակագրության նպատակով օգտագործելու հետ կապված հետաքննությունների մասին 200-էջանոց զեկույց է հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասվում է գաղտնի տվյալների հանդեպ Քլինթոնի անփույթ վերաբերմունքի մասին, փոխանցում է ABC News-ը:

Զեկույցի համաձայն՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Քլինթոնը հյուրանոցի համարում գաղտնի փաստաթուղթ է մոռացել: Գաղտնի փաստաթղթերը Քլինթոնին է փոխանցել նրա օգնականը:

Ընդ որում, ՀԴԲ զեկույցի համաձայն՝ այդ փաստաթղթերը չպետք է գտնվեին հյուրանոցի համարում:




Լրահոս