Թուրքիայում աճում է իրենց հայկական ծագումը խոստովանող քաղաքացիների թիվը. Գաֆուր Թուրքայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ներկայումս ապրում են իսլամական հավատ ունեցող մարդիկ, ովքեր ոչ միայն խոստովանում են իրենց հայկական արմատները, այլև պաշտպանում իրենց ազգային ինքնությունը: Այս մասին հայ-թուրքական Akunq.net պարբերականի հետ զրույցում ասել է Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի քարտուղար Գաֆուր Թուրքայը:

«Իրավիճակն այժմ փոխվել է: Հայտնվել է մարդկանց մի խումբ, որը խոսում է իր հայկական պատկանելիության մասին՝ չնայած իսլամի ընդունմանը: Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադարձնել իրենց ինքնությունը»,- նշել է Թուրքայը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում, մասնավորապես, Դիարբեքիր նահանգում հայերը սկսել են խոսել իրենց ազգային պատկանելիության մասին 2011թ.-ից, երբ նորից բացվեց հայկական եկեղեցին:

Նա նաև պատմել է, որ Սուրբ Կիրակոսի ազգայնացման հարցով դատական գործընթացը շարունակվում է, հայկական համայնքները դեմ են հանդես գալիս Թուրքիայի կառավարության որոշումների դեմ:




Լրահոս