Ռուհանին Օբամայից պահանջել է չստորագրել Իրանի դեմ պատժամիջոցների երկարացման մասին որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել է հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգում նախատեսող փաստաղթի ստորագրումից, հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»­ը։

Ռուհանին, ելույթ ունենալով Իրանի խորհրդարանում, ասել է, որ Օբաման «պարտավոր է» Իրանի նկատմամբ սահմանափակումների միջոցների ժամկետների երկարաձգումից։ Սակայն ԱՄՆ­ի Սենատն անցնող շաբաթ ընդունել էր ամերիկյան միակողմանի պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու որոշում։ Ռուհանին իր ելույթում զգուշացրել է. «Մենք իրագործում ենք համաձայնությունը կյանքի կոչելու պարտավորությունները, բայց ի պատասխան չկատարման կամ նույնիսկ դրանց իրագործման ոլորտում տատանումների մենք ստիպված կլինենք գործել համապատասխանաբար»։




Լրահոս