Սիրիայում ահաբեկիչները ռուսական նորագույն էլեկտրոնիկայով դիպուկահար հրացաններ են օգտագործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ոչնչացված ահաբեկիչների զենքի ստուգման ժամանակ ռազմական մասնագետները պարզել են, որ «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները ռուսական նորագույն էլեկտրոնիկայով դիպուկահար հրացաններ են օգտագործում, գրում է «Կոմերսանտ»-ը:

Հաղորդվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու ռուս ռազմական փորձագետները սկսել են ուսումնասիրել գրոհայինների զենքը սիրիական կոնֆլիկտում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցության առաջին օրերից: Դա արվում էր այն պատճառով, որպեսզի պարզվի, թե որ երկրի զենքն է հայտնվում ահաբեկիչների ձեռքում: Ընդ որում, ուշադրություն է հատկացվել հենց դիպուկահար հրացաններին:

Պարբերականի տեղեկություններով՝ հենց այդ զենքից Սիրիայում առնվազն 4 ռուս զինծառայող է զոհվել:




Լրահոս